2020 թ․ պատերազմի մասնակիցներն, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում են ստացել և վիրավորումից հետո բուժհաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, պետության կողմից միանվագ 500,000 դրամ աջակցություն կստանան։ Նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության նիստում։
Աջակցությունը չի տրամադրվելու միայն 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ում սոցիալական երաշխիքներն արդեն ամրագրված են օրենքով։
Աջակցության տրամադրման գործընթացը կներկայացվի հաջորդ շաբաթ։