0
108

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արձագանքը մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի  կողմից նախարարության գործունեության վերաբերյալ ուշադրությունը, կառուցողական քննադատությունը, առաջարկությունները: Ընտրելով բաց, թափանցիկ աշխատաոճ, չթաքցնելով գոյություն ունեցող խնդիրները, գնահատելով երկխոսությունը և հասարակության հետ փոխադարձ կապը` նախարարությունը փաստում է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրները  բազմազան են և բազմաբնույթ և դրանց լուծման ուղղությամբ ծավալում է համակարգաստեղծ գործունեություն:

Նախարարությունը գտնում է,  որ Պաշտպանի զեկույցում ներկայացված խնդիրները կօգնեն մեկ անգամ ևս անդրադառնալու և  ավելի արդյունավետ լուծումներ տալու համակարգում  դեռևս առկա խնդիրներին և  ողջունում  ոլորտի ձեռքբերումները գնահատելու և հանրությանը ներկայացնելու իրողությունը:

Նախարարությունը այսուհետ ևս շարունակելու է ամենօրյա, հետևողական աշխատանքը` օրենսդրական դաշտը կատարելագործելու, հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, սոցիալական պաշտպանության կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: