Նախարար Մեսրոպ Առաքելյանն հյուրընկալել է Արցախի երեխաներին

0
105

Այսօր նախարարությունում հյուրընկալվել էին Արցախի Ասկերանի շրջանի մոտ 20 աշակերտ։ Ճանաչողական այցը կազմակերպվել էր Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ՝ երեխաներին տարբեր մասնագիտությունների ծանոթացնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում աշակերտները նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ զրուցել են մասնագիտության ճիշտ ընտրության, շարունակական ինքնակրթության կարևորության, իրենց հետաքրքրությունների ու երազանքների մասին։ Պայմանավորվել են, որ նախարարն առաջիկա այցերի ընթացքում կհյուրընկալվի նաև իրենց դպրոցում։

Հանդիպումն ավարտվել է արցախցի երեխաների խաղաղության կոչի հիման վրա գրված երգով։