Նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարարի հետ

0
78

Արցախ կատարած այցի շրջանակում նախարար Մեսրոպ Առաքելյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ։

Քննարկվել են արցախահայության սոցիալական աջակցության ծրագրերը, դրանց ընթացքն ու արդյունքները։

Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունների կողմից ներդրված բոլոր ջանքերն ուղղված են արցախցիների բարեկեցիկ ու բնականոն կյանքի վերականգնմանը։