Արցախ կատարած այցի շրջանակում նախարար Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կարևորությունը, որն էականորեն նպաստել է արցախցիների բնականոն կյանքին վերադառնալուն։
Հաջորդ կարևորագույն քայլն Արցախում բնակարանաշինության ակտիվացումն է, որը հնարավորություն կտա Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին վերադառնալ Արցախ։