Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

0
79

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:

Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկություներ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին՝ մասնավորապես անդրադառնալով Արցախի բնակչության, ինչպես նաև պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց պետական աջակցության ծրագրերին:

Նախագահ Սարգսյանն առաջնային է համարել այդ և նմանատիպ ծրագրերի լիարժեք և պատշաճ իրականացումը: Քննարկվել են նաև մի շարք ծրագրերի շուրջ Հանրապետության նախագահի աշխատակազմի և նախարարության համագործակցության հնարավորությունները: