Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքներում բնակելի անշարժ գույքը 2020թ․ պատերազմի հետևանքով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալների եռամսյա աջակցության ծրագրի ժամկետը երկարացվել է ևս երեք ամսով։ Նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության նիստում։
Ըստ այդմ՝ վեցամսյա ծրագրի շրջանակում կշարունակեն աջակցություն ստանալ այն հյուրընկալներն, ովքեր կացարան են տրամադրում արցախցիներին։
Յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար հայաստանցի հյուրընկալ ընտանիքին տրամադրվում է 30,000 դրամ, իսկ արցախցի հյուրընկալ ընտանիքին՝ 45,000 դրամ:
Ծրագիրը գործում է դեկտեմբեր ամսից․ մինչ այժմ յուրաքանչյուր ամիս աջակցություն է ստանում շուրջ 3,000 հյուրընկալ։