Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել հյուրընկալի ծրագրից օգտվելու համար

0
76

Հայաստանում 2020թ․ պատերազմի հետևանքով գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրվող աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են։

Աջակցությունը տրվում է Հայաստանում գտնվող Արցախի չափահաս քաղաքացիներին 2021 թ․ մարտ-մայիս ամիսներին ժամանակավոր կացարան տրամադրող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։ Եռամսյա սոցիալական աջակցության շրջանակում յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար կտրամադրվի 30,000 դրամ։

Աջակցությունից օգտվելու համար դիմել կարող են միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ժամանակավորապես հյուրընկալել են արցախցիներին և ՀՀ ՏԿԵՆ նախաձեռնությամբ՝ հաշվառվել են փետրվար ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով։

Դիմումներն ընդունվում են օոliոe.ssa.am կայքում՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ տվյալ ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

Դիմում կարող եք լրացնել այս հղման միջոցով՝ https://bit.ly/39gMi6p: