0
72

Սեպտեմբերի 13-ին, ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը կներկայացնի “Անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին” և “Պետական նպաստների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին» հարցերը:

“Պետական նպաստների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում “Զոհված` Հա­յաս­­տա­նի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգևատր­ված անձի ըն­տանիքի նպաստ” ծրագրից լրացուցիչ կարող են օգտվել ոչ միայն ԼՂՀ Նախա­գա­հի հրամանագրով պարգևատրված 64 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքները, այլև` ԼՂՀ քաղաքացի համարվող, զոհված` Արցախի հերոսի` 4 և Մար­տա­կան խաչ շքանշանով պարգևատրված անձանց` 311 ընտանիք:

SHARE
Previous article
Next article