Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում մայրիկներն արդեն իսկ սկսել են հմտություններ ձեռք բերել մատնահարդարի ու դերձակի մասնագիտությամբ։
Այս նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ շարունակում է համատեղ աշխատանքներ իրականացնել՝ հնարավորություն տալով ձեռք բերել նոր մասնագիտություն՝ երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ։
Անհրաժեշտ գիտելիքից բացի՝ ծրագրի մասնակիցներին տրվում է նաև հոգեբանական խորհրդատվություն՝ միջանձնային, երեխաների հոգեբանական խնդիրների հաղթահարման, երեխայի համար ապահով և բարենպաստ միջավայր ստեղծելու վերաբերյալ:
Նոր խմբի ուսուցման մեկնարկը կտրվի շուտով. գրանցման համար կարող եք գրել «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջին, այլ հարցերի դեպքում՝ զանգահարել 093 71 01 06 հեռախոսահամարով։