Այսօր առցանց ձևաչափով տեղի է ունեցել «Հայաստան՝ աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել է շահագրգիռ կողմերի ներգրավման պլանը։
Մասնակիցներն անդրադարձել են ծրագրի մանրամասներին՝ այս համատեքստում կարևորելով ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականության առաջնահերթություններն ու հրատապ կարիքներին արագ արձագանքը։
Ներկայացվել է ծրագրի շահագրգիռ կողմերի ներգրավման պլանը, բողոքների լուծման մեխանիզմը, ինչպես նաև քննարկվել է մոնիթորինգին և հաշվետվականությանն առնչվող մի շարք հարցեր։
Բանախոսներն ընդգծել են 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով տուժած արցախցիների ժամանակավոր եկամուտների ստեղծման, գյուղական համայնքներում սոցիալական համախմբվածության և զբաղվածության խթանման, աշխատանքային տարիքի արցախցիների՝ աշխատաշուկայում ներգրավվման կարևորությունը։
Հիշեցնենք, որ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը՝ ՀՀ Կառավարության հետ համագործակցությամբ, Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» ծրագրի շրջանակում պատրաստակամություն է հայտնել 4 միջոցառման համար հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։