Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը զբաղվում է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության, Առողջապահության նախարարությունների, Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները քննարկել են վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի տրամադրմանը վերաբերող ընթացակարգային մի շարք հարցեր, իրականացրել փաստաթղթերի ուսումնասիրություն։
Հանձնաժողովի անդամները հստակեցրել են հետագա քայլերի հաջորդականությունը՝ գործընթացն արագ և անխոչընդոտ կազմակերպելու համար։