Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոն։
Նախարարի տեղակալը շրջայց է կատարել, ծանոթացել կենտրոնի շենքային պայմաններին, հետևել քաղաքացիների սպասարկման ընթացքին։
Կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում՝ Տաթևիկ Ստեփանյանը քննարկել է ընթացիկ աշխատանքներին և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։
Վերջինս կարևորել է քաղաքացիների՝ իրենց հուզող հարցերի վերաբերյալ սպառիչ և ամբողջական տեղեկատվության տրամադրումը, ծառայությունների արագ ու հասցեական մատուցումը։