Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

0
104

Այսօր Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը։

Փոխմարզպետ Գոռ Ասրյանի նախագահությամբ կայացած նիստին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը։

Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, սոցիալական ներառմանն ու անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանն ուղղված ԱՍՀՆ ծրագրերը՝ կարևորելով դրանց համակարգված ու համալիր իրականացումը։«Անկախ կյանքի կենտրոններում հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար և ոչ միայն նախատեսվում է իրականացնել ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման ծառայություններ։ Մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակում կիրականացվի նաև շահառուի կարիքների գնահատում, անձնական օգնականի տրամադրում»,- նշել է նախարարի տեղակալը։

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանն անդրադարձել է աջակցող միջոցների տրամադրման պարզեցված ընթացակարգին՝ նշելով, որ սա հնարավորություն կտա կարիքին համապատասխան ծառայությունները տրամադրել առավել հասցեական և ժամանակին։

Նիստի ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մանրամասնել են երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները․ քննարկել են նաև ԱՍՀՆ կողմից պատվիրակման միջոցով իրականացվող ծրագրերը։Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։