Արմավիրում տնային խնամք՝ միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց

0
87

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է խնամքի ծառայություններ տրամադրել տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված կարիքին համապատասխան։

Տարեցներին մատուցվող ծառայությունների շրջանակում շահառուներին տնային պայմաններում խնամք է տրամադրում նաև «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Նախարարությունն այդ նպատակով 2021 թվականի բյուջեից հատկացրել է շուրջ 4,4 մլն դրամ։

Ըստ այդմ՝  60 միայնակ տարեցներ և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ունեն ինքնասպասարկման մասնակի խնդիրներ, ստանում են կենցաղային սպասարկման, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական և այլ անհրաժեշտ ծառայություններ։