Միասնական սոցիալական ծառայությունը սկսել է տեղեկանքների պարզեցված ընթացակարգով տրամադրման գործընթաց

0
130

Հարգելի՛ քաղաքացիներ,

Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից սկսվել է տեղեկանքների պարզեցված ընթացակարգով տրամադրման գործընթաց։

Ներկայում ՄՍԾ տարածքային կենտրոնների կողմից  կենսաթոշակառու լինելու (չլինելու), կենսաթոշակի չափի մասին տեղեկանքներն արդեն տրամադրվում են առանց պաշտոնատար անձի ստորագրության և առանց կնիքի․ տեղեկանքները վերարտադրվում են (գեներացվում են) 16 նիշանոց հսկիչ համարով և QR ծածկագրով։

Տեղեկանքի իսկությունն ստուգվում է www.online.ssa.am կայքի «Ստուգել տեղեկանքի իսկությունը» բաժնում` մուտքագրելով 16 նիշանոց հսկիչ համարը կամ բջջային հեռախոսով սկանավորելով տեղեկանքում առկա QR կոդը:

Ի դեպ, քաղաքացին կարող է ցանկացած պահի կրկին տպագրել տեղեկանքը (տրման օրով և ժամով) www.online.ssa.am կայքի միջոցով։