Եթե քաղաքացին ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում, ապա տարիքային կենսաթոշակի նշանակման համար կարող է դիմել 62 տարին լրանալու դեպքում՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ։
Կենսաթոշակ նշանակվում է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
Կենսաթոշակի իրավունք ունեցող քաղաքացին կենսաթոշակ նշանակելու դիմումը պետք է անձամբ ներկայացնի Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) ցանկացած տարածքային բաժին՝ ներկայացնելով՝ անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), աշխատանքային գրքույկ և ըստ անհրաժեշտության՝ օրենքով սահմանված այլ փաստաթղթեր։