ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ կատարել է «Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վերլուծություն և զբաղվածության պետական կարգավորման ծրագրային լուծումներ» թեմայով հետազոտական աշխատանք, որի արդյունքը հրապարակվել է:
Հետազոտությունն իրականացրել են Զոյա Թադևոսյանը (հետազոտական խմբի ղեկավար), Ալբերտ Հայրապետյանը (հետազոտական խմբի խորհրդատու), Թադևոս Ավետիսյանը, Արման Սարգսյանը, Տաթևիկ Մկրտչյանը, Դիանա Մաթևոսյանը, Կամո Դավթյանը (հետազոտական խմբի անդամներ):
Հետազոտությունը նվիրված է COVID-19 համավարակի հակաճգնաժամային միջոցառումների միջազգային փորձի վերլուծությանը, համավարակի հետևանքով ՀՀ աշխատաշուկայի և զբաղվածության հիմնախնդիրների ուսումնասիրությանը, այդ թվում՝ փորձագիտական գնահատականների հիման վրա աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի, զբաղվածության ոլորտային փոփոխությունների հետազոտությանը, ինչպես նաև՝ զբաղվածության պետական ծրագրերի ու ծառայությունների արդյունքների և ներուժի գնահատմանն ու լուծումների առաջադրմանը:
Հետազոտության էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել հետևյալ հղումով: