Վերապատրաստման դասընթացներն ամփոփվել են․ ԱՍՀՆ խնամքի կենտրոնները ֆունկցիոնալ մի քանի ստեղնաշար են ստացել

0
82

ԱՍՀՆ խնամքի հաստատությունների, հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցների, ՀԿ-ների ներկայացուցիչների վերապատրասման դասընթացներն ամփոփվել են։ Դասընթացի վերջին՝ 3-րդ օրը մտքերի փոխանակումից և հարցուպատասխանից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Кey2enable կազմակերպության ղեկավար և համահիմնադիր Ջոուզ Ռուբինգերը դասընթացի մասնակիցներին՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող նորագույն միջոցներին ծանոթանալու և գործնականում դրանք կիրառելու գործընթացը հավաստող վկայագրեր են հանձնել։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Кey2enable կազմակերպության ներկայացուցիչներին եռօրյա արդյունավետ դասընթացի և փորձի փոխանակման համար՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավորություն կլինի նմանօրինակ ֆունկիցոնալ միջոցները կիրառել նաև Հայաստանում, այդպիսով բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը, նպաստել վերջիններիս լիարժեք ինքնադրսևորմանը։

Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նաև մասնակիցներին՝ ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար․ ձեռք բերած փորձն ու գիտելիքները վերջիններս կարող են օգտագործել՝ հօգուտ իրենց խնամքի ներքո գնտվող սաների։

Ծրագրի ավարտին Кey2enable կազմակերպության ներկայացուցիչները գերֆունկցիոնալ Key X մի քանի ստեղնաշար են նվիրել ԱՍՀՆ խնամքի կենտրոններին՝ երեխաների հետ դրանք գործարկելու համար։