Հարգելի քաղաքացինե՛ր, պետական նպաստի առանձին տեսակների նշանակման համար դիմում ներկայացնելու դեպքում պետք է այցելել Միասնական սոցիալական ծառայության բնակության վայրի տարածքային կենտրոն։
Ձեզ ենք ներկայացնում դիմում գրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Չաշխատող անձի մայրության նպաստի նշանակման դեպքում՝
- Անձը հաստատող փաստաթուղթ,
- ՀԾՀ (սոցիալական քարտ),
- հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը (եթե քաղաքացին չունի ՀԾՀ),
- ժամանակավոր անաշխատունակության թերթիկ,
- դիմումում նշում բանկի անվանումը, որտեղից շահառուն (կամ լիազորված անձը) ցանկանում է ստանալ մայրության նպաստի գումարը,
- ազատ ոճով շարադրված հայտարարություն՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար առաջին օրվա դրությամբ՝ օրենքով սահմանված վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսանալու մասին, անհրաժեշտության դեպքում՝ շահառուի բանկային հաշվի համարը։
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման դեպքում՝
- Անձը հաստատող փաստաթուղթ,
- ՀԾՀ (սոցիալական քարտ),
- Երեխայի ծննդյան վկայական,
- Երեխայի ՀԾՀ (սոցիալական քարտ),
- Խնամակալության մասին փաստաթուղթ (եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն),
- ծնողին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի տված տեղեկանքը (ստորագրված և կնքված գործատուի կնիքով), անհրաժեշտության դեպքում՝ բանկային հաշվեհամար։
Հարկ է նկատի ունենալ, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմումը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության որևէ տարածքային բաժին, կամ դիմումը ներկայացնել առցանց եղանակով՝ առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր մուտք գործելով ssa.am կայքէջ:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման դեպքում՝
- Անձնագիր,
- ՀԾՀ (սոցիալական քարտ),
- ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,
- Ծննդյան վկայականը կամ երեխայի մահվան դեպքում մահվան վկայականը,
- բանկի անվանումը, որտեղից ծնողը (նրա լիազորած անձը) ցանկանում է ստանալ նպաստի գումարը,
- ՔԿԱԳ մարմնի տված՝ ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը։
- Ծնողի՝ նպաստի իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր (ներկայացվում է ըստ պահանջի),
- Ընտանիքում երկրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաների (զավակների) մահվան վկայականի սերիան և համարը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթի համարը:
Հարկ է նկատի ունենալ, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա ssa.am կայքէջի միջոցով:
Նշանակված, սակայն դիմողի մահվան պատճառով չվճարված երեխայի ծննդյան միանվագ, ինչպես նաև մայրության կամ անաշխատունակության նպաստի վճարման դեպքում՝
- Դիմումը ներկայացնող ծնողի, որդեգրողի կամ խնամակալի անձնագիրը, ՀԾՀ (սոցիալական քարտ),
- այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը,
- Նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլն),
- ծնողի մահվան վկայականը, եթե այն տրամադրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը։