Քննարկվել է Քաշաթաղի շրջանի բնակիչների համար բնակապահովության նախագիծը

0
86

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ալեքսան Հակոբյանին, ով 1993-2004թթ․ եղել է Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է օրերս նախարարության կողմից ներկայացված՝ Քաշաթաղի շրջանի բնակիչների համար բնակապահովության նախագիծը։

Նախարարի խոսքով՝ արցախցիների համար արժանապատիվ կենսապայմանների ստեղծումը նախարարության առաջնահերթություններից է։