Երեխաների խնամքի հաստատություններում պետության կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարձրացումը նախարարության առաջնահերթություններից է․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է «Գյումրու երեխաների տուն» և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ֊ներ։
Նախարարի տեղակալը շրջայց է կատարել հաստատություններում, քննարկել ընթացիկ ծրագրերն ու նախատեսվող բարեփոխումները։ Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է երեխաների՝ ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացմանն ուղղված մեխանիզմների կատարելագործումը։
Նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններ պարբերաբար իրականացվող աշխատանքային այցերը նպատակ ունեն մշտադիտարկել մատուցվող ծառայությունների որակը, արձանագրել խնդիրներն ու մշակել համատեղ լուծման եղանակներ։