Վերլուծական աշխատանքների իրականացում՝ «Գործ» տեղեկատվական համակարգում

0
62

ՀՀ զբաղվածության ոլորտի գործառույթներն իրականացնող «Գործ» տեղեկատվական համակարգում վերլուծական աշխատանքներ են իրականացվում՝ աշխատանք փնտրողների նախասիրությունների, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից առաջարկված աշխատանքների, դրանցից հրաժարվելու պատճառների ու աշխատանքի տեղավորման ցուցանիշների վերաբերյալ։

Աշխատանքներն իրականացվում են ԱՍՀՆ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի ու Հայաստանում Ամերիկյան Համալսարանի Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։

Վերլուծության արդյունքների գրաֆիկական վիզուալիզացիայի շնորհիվ հնարավոր է եղել առավել պատկերավոր ներկայացնել առկա իրավիճակը։

«Նորքի» աշխատակիցների և ՀԱՀ ուսանողների կողմից իրականացված համատեղ աշխատանքի արդյունքն, այդ թվում՝ Հայաստանում թափուր աշխատատեղերի վերաբերյալ աշխատուժի պահանջարկի  վերլուծությունն, ինչպես նաև սահմանամերձ շրջանների, լեռնային ու ոչ լեռնային շրջանների առաջարկի և պահանջարկի համեմատությունը ներկայացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին: Ուսանողների կողմից առաջադրվել են մի շարք հիպոթեզներ, որոնք վերլուծության արդյունքում հաստատվել կամ հերքվել են: