Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացնում է «Հմտությունների և գիտելիքի զարգացում» դասընթացը, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան աշխատանքի որոնման և ինքնաներկայացման հմտություններին։
Դասընթացը նախատեսված է 18-ից 63 տարեկան աշխատանք փնտրող անձանց համար և կիրականացվի առցանց ձևաչափով՝ 2021թ․ դեկտեմբերի 8-10-ը, յուրաքանչյուր օր՝ 2 ժամ տևողությամբ:
Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները տեղեկատվություն կստանան աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների վերաբերյալ, կծանոթանան աշխատանքի որոնման մի շարք գործիքների, կկարողանան արդյունավետորեն փնտրել աշխատանք, կազմել մրցունակ ինքնակենսագրական և նպատակ-նամակներ (մոտիվացիոն նամակ), տիրապետել գործատուի մոտ հարցազրույցի արդյունավետ անցկացման կարողություններին։
Դասընթացին դիմելու վերջնաժամկետը 2021թ․ դեկտեմբերի 6-ն է:
Հարցերի և գրանցվելու համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոն կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով՝
Կենտրոն և Նորք-Մարաշ ՏԿ – 060 65 27 18, 060 65 27 19
Էրեբունի և Նուբարաշեն ՏԿ – 060 65 27 21, 060 65 27 22
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ՏԿ – 060 65 27 24
Շենգավիթ ՏԿ – 060 65 27 43
Ավան և Նոր-Նորք ՏԿ – 060 65 27 39
Աջափնյակ և Դավիաթաշեն ՏԿ. – 060 65 27 31, 060 65 27 32, 060 65 27 30, 060 65 27 03, 060 65 27 04, 060 65 27 05