Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են արցախահայության բնակապահովմանը, սոցիալական աջակցության ծրագրերի շարունակականությանն, ինչպես նաև արցախցիների զբաղվածության ապահովմանն առնչվող մի շարք հարցերի։
Քննարկվել են մանրամասներ, որոնց իրականացումը հնարավորություն կտա բարձրացնել գործող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը, ինչպես նաև նպաստել շահառուների կենսապայմանների բարելավմանն ու նրանց աշխատանքով ապահովմանը։