Թափուր աշխատատեղեր՝ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում

0
96

Հարգելի՛ քաղաքացիներ,

Համակարգելով աշխատանքի և զբաղվածության ոլորտն ու կարևորելով քաղաքացիների՝ թափուր աշխատատեղերի վերաբերյալ իրազեկվածության ապահովումը՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են մանկավարժական թափուր հաստիքներ։

Վերջիններիս կարող եք ծանոթանալ՝ մուտք գործելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական www.escs.am կայքի «Տեղեկատվություն» բաժնի «Թափուր աշխատատեղեր» ենթաբաժին։ Հարթակում ներկայացված են մանրամասներ՝ հայտարարված մրցույթների պարտադիր պայմանների, պահանջվող փաստաթղթերի, ընթացակարգերի և այլնի մասին։

Շահագրգիռ բոլոր քաղաքացիներին առաջարկում ենք հետևել կայքի տվյալ ենթաբաժնում արվող պարբերական թարմացումներին և դիմումները ներկայացնել հայտարարություններում նշված ընթացակարգի և ժամանակացույցի համաձայն։

Հայտարարությունների էջի հղումը՝ https://bit.ly/3EqwcUE