ՆԱԽԱՐԱՐ ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

0
130

Սիրելի հայրենակիցներ, Հայոց Բանակի քաջարի մարտիկներ,

Շնորհավորում եմ բոլորիս համար արժեքավոր ու նվիրական տոնի՝ Բանակի օրվա կապակցությամբ:

Հայոց Բանակը ծնունդ առավ 25 տարի առաջ հենց այս օրը, և ստեղծման առաջին իսկ օրվանից աչքի ընկավ իր մարտունակությամբ և անկոտրում ոգով՝ ապահովելով մեր հայրենիքի սահմանների անձեռնմխելիությունը:

Հայոց Բանակը մեր անկախ Հայաստանի ամենամեծ նվաճումն է, որին մենք հասել ենք հայ ժողովրդի համախմբած կամքի, բազում հայորդիների անսահման նվիրումի և հայրենիքի ազատության ու անկախության համար նահատակված հերոսների ինքնազոհության գնով:

Այս փառահեղ տոնի առթիվ մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում և մեծարման խոսքերն ենք հղում բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ այսօր Հայոց բանակը դարձել է մարտունակ ու հզոր:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի սպաներ և զինվորներ մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի կապակցությամբ՝ մաղթելով անկոտրում կամք, խաղաղ երկինք և բազում հաղթանակներ: