Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին

0
58

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։

Ընդգծելով հայ-գերմանական հարաբերությունների կարևորությունը՝ նախարարը նշել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է երկկողմ համագործակցության մեծ ներուժ, և նախարարությունը պատրաստակամ է նոր ձևաչափերով և ուղղություններով այն ընդլայնել։

«Նախարարությունն այս պահին գտնվում է նոր ռազմավարություննների մշակման և բարեփոխումների իրականացման փուլում։ Խոցելի խմբերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներում մեծ է նաև Ձեր աջակցությունը։ Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցություն կունենանք այլ ոլորտներում ևս, այդ թվում՝ գենդերային հավասարության ապահովման, Հայաստանում կանանց իրավունքների առաջխաղացման ու տնտեսական հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի, աշխատանքի և զբաղվածության ոլորտում նախատեսվող միջոցառումների գործընթացում»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Դեսպան Վիկտոր Ռիխտերը ևս շեշտել է երկու երկրների երկարամյա համագործակցության և իրականացված աշխատանքերի կարևորությունը և հավաստել, որ պատրաստակամ են և՛ փորձագիտական, և՛ տեխնիկական աջակցություն ցուցաբերել՝ զարգացնելու աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտը՝ դարձնելով այն առավել մարդակենտրոն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև GIZ կազմակերպության, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք մանրամասներ․ ընդգծվել է ԳԴՀ-ի կողմից COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակահատվածում ցուցաբերած մարդասիրական աջակցության կարևորությունը։