«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի քննարկում՝ նախարարության ու ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ

0
97

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի քննարկում:

Քննարկման նպատակն էր ամփոփել նախագծի վերաբերյալ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների, Աշխատանքի միջազգային կազմակերպության, հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիտարկումներն ու առաջարկները։

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ։

Նախագծով տրված փոփոխությունների նպատակն է Աշխատանքային օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։ Նշվածի համատեքստում փոփոխություններն իրականացվել են տարբեր ուղղություններով,  որոնք վերաբերելի են և՛ աշխատողներին, և՛ գործատուներին։

Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական գործընկերության և կոլեկտիվ պայմանագրերի կնքման ընթացակարգերին, գործադուլի կազմակերպմանը՝ այս մասով կարգավորումներև ևս համապատասխանացնելով ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

Հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան՝ ավելացվել են նաև աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, ինչպես նաև հստակեցվել են գործող մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ աշխատող մայրերին տրվող երաշխիքների, աշխատաժամերի, աշխատանքի վայրի և այլնի վերաբերյալ։

Քննարկումների արդյունքներով ձեռքբերված համաձայնությունների ամփոփումից հետո՝ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը կներկայացվի շահագրգիռ մարմիններին։