Դեկտեմբերի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ.Մնացականյանը նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Գյումրի

0
100

Դեկտեմբերի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ.Մնացականյանը նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Գյումրի: Այցի նպատակը նախարարության համակարգում գործող խնամքի հաստատությունների գործունեությանը, կատարված աշխատանքին, հրատապ լուծում պահանջող խնդիրներին ծանոթանալն էր:
Նախարարը եղավ “Ֆրիտյոֆ Նանսենի” անվան մանկատանը, հաշմանդամների ցերեկային վերականգնողական կենտրոնում, մանկան տանը, գիշերօթիկ խնամքի հաստատությունում, տուն-ինտերնատում, Թալինի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում: Պարոն Մնացականյանը մանրամասնորեն ծանոթացավ յուրաքանչյուր հաստատության խնդիրներին, զրուցեց տնօրենների, աշխատակիցների, երեխաների և տարեցների հետ:
-“Իմ այցի նպատակը Ձեր աշխատաոճին ծանոթանալն ու Ձեր առջև դրված պահանջները հստակեցնելն է: Մենք պետք է համատեղ ուժերով և կարճ ժամանակում լուծենք բոլոր խնդիրները, որպեսզի կարողանանք համալիր ծառայություններ մատուցել մեր շահառուներին, չփոշիացնենք պետության միջոցները: Ես տեսնում եմ և բարեխիղճ աշխատանք և խնդիրներ, որոնք սրտացավության դեպքում կարելի էր լուծել”-նշեց նախարարը: Պարոն Մնացականյանի հավաստմամբ` այցերը կլինեն շարունակական: