Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության բարեկեցության նախարար Գատիս Էգլիտիսի հետ

0
86

Նյու Յորք կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության բարեկեցության նախարար Գատիս Էգլիտիսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր տարբերակները, ընդգծվել կանանց տնտեսական հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Նարեկ Մկրտչյանը կարևորել է սոցիալական ծառայությունների թվայնացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, զբաղվածության քաղաքականության վերաբերյալ լատվիական լավագույն փորձի ուսումնասիրությունն ու, ըստ անհրաժեշտության, տեղայնացումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխան քայլեր ձեռնարկել ոլորտային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։