Նոյեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:
Սոցիալական աշխատողի ամենօրյա տքնաջան աշխատանքն ուղղված է անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը, բնակչության խոցելի խմբերի և նրանց առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանը։ Սա դժվարին և պատասխանատու առաքելություն է, որ պահանջում է անմնացորդ նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։
Հարգելի գործընկեր, շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում հաջողություններ և բավարարվածություն Ձեր ամենօրյա աշխատանքում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն