Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել «Սոցիալական երկխոսության և աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական համակարգի ֆրանսիական մոդելի ներկայացում» թեմայով աշխատաժողովը

0
141

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել «Սոցիալական երկխոսության և աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական համակարգի ֆրանսիական մոդելի ներկայացում» թեմայով աշխատաժողովը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է սոցիալական գործընկերության ֆրանսիական մոդելն ու աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական համակարգը։

Քննարկմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը․ առցանց ձևաչափով ներկա են եղել նաև ԱՄԿ հայաստանյան գրասենյակի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներ և սոցիալական այլ գործընկերներ։

Նախարար Նարեկ Մկրտչյանը, ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության ու պատմամշակութային կապերի կարևորությունը, շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին լավագույն փորձի ուսումնասիրման հնարավորության և փորձագիտական աջակցության տրամադրման համար։ ԱՍՀՆ կողմից իրականացվող ոլորտային առաջնահերթությունների և բարեփոխումների համատեքստում նախարարը կարևորել է Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման և աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրման անհրաժեշտությունը։

Աշխատաժողովի ընթացքում դեսպան Անն Լույոն, բարձր գնահատելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների դերը, հույս է հայտնել, որ աշխատաժողովը ևս կնպաստի Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացմանն ու աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրմանը։

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ևս անդրադարձել է ՀՀ-ում աշխատանքային վեճերի արտադատական լուծման մեխանիզմների զարգացմանն ու այս համատեքստում ընդգծել հաշտարարի ինստիտուտի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կարևորությանը։Աշխատաժողովն ընթացել է քննարկումների ձևաչափով՝ առանցքում ունենալով ջանքերի համախմբմամբ ոլորտային բարեփոխումների իրականացումը։