ԱՍՀՆ կողմից ծառայությունների տրամադրում՝ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիք վերադարձնելու ու վերջիններիս մուտքը հաստատություններ կանխարգելելու նպատակով

0
108

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է անհրաժեշտ ծառայություններ տրամադրել՝ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիք վերադարձնելու ու վերջիններիս մուտքը հաստատություններ կանխարգելելու ուղղությամբ։ Ծառայությունները մատուցվում են Երևանում, Կոտայքի և Տավուշի մարզերում։  

Ծրագրի շրջանակում տարվում են աշխատանքներ՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, հաստատությունում հայտնվելու ռիսկի կանխարգելմանը, հաստատությունից դուրս բերմանը, նրանց ընտանիքների հզորացմանը։   

Միջոցառումն իրականացվում է ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ համատեղ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով:

Երևանում, Կոտայքի և Տավուշի մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացվում է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի միջոցով։