Նախարար Նարեկ Մկրտչյանը ծանոթացել է Հնդկաստանում պրոթեզների լայնածավալ արտադրության և անվճար տրամադրման գործընթացին

0
99

Հնդկաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «Հայ-Հնդկական Բարեկամություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ռանանջայ Անանդի ուղեկցությամբ, այցելել է աջակցող միջոցների արտադրությամբ զբաղվող «Ջայպուր ֆութ» ընկերություն:

Վերջիններիս նախաձեռնությամբ’ նախարարին ներկայացվել է պրոթեզների լայնածավալ արտադրության և քաղաքացիներին անվճար տրամադրման ընթացակարգը:

Քննարկվել են պրոթեզավորման գործընթացի իրականացմանը, աջակցող միջոցների որակական չափորոշիչներին ու արտադրական տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր։