Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով տրամադրել խնամքի ցերեկային ծառայություններ։
Հանրապետության ողջ տարածքում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է շուրջ 113 մլն 881 հազար դրամ։
Այս պահի դրությամբ՝ ծրագրով սահմանված անհրաժեշտ ծառայություններ է ստանում շուրջ 1100 շահառու։
Հատկացվող գումարի շրջանակում սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով:
Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև սոցիալական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումն, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:
2022 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
- Արագածոտնի մարզում՝ «Վորլդ Վիժն Հայաստան» ԲՀԿ
- Շիրակի մարզում՝ «Ընտանիք և համայնք» ԲՀԿ, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ
- Լոռու մարզում՝ «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ, «Վորլդ Վիժն Հայաստան» ԲՀԿ,
- Արարատի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ,
- Արմավիրի մարզում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ընտանիք և համայնք» ԲՀԿ,
- Գեղարքունիքի մարզում՝ «Վորլդ Վիժն Հայաստան» ԲՀԿ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ
- Կոտայքի մարզ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ,
- Սյունիքի մարզում՝ «Գործընկերություն և ուսուցում» քաղաքացիական հասարակությանը և կրթությանը աջակցող ՀԿ,
- Վայոց Ձորի մարզում՝ «Մանկական զարգացման հիմնադրամ»,
- Տավուշի մարզում՝ «Երեխաների աջակցության Կենտրոն» հիմնադրամ, «Վորլդ Վիժն Հայաստան» ԲՀԿ։