ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Բուլղարիայում մասնակցել է ՄԱԿ-ի նախարարական համաժողովին

0
101

2012թ. նոյեմբերի 21-ից 22-ը ՀՀ պատվիրակությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորությամբ Սոֆիայում մասնակցել է “Վերջ տալ մինչև երեք տարեկան երեխաներին հաստատություններ տեղավորելուն” խորագրով նախարարական համաժողովին, որի նպատակն էր քննարկել  0-3 տարեկան երեխաներին խնամքի հաստատություններ տեղավորելու  բացասական հետևանքները, հնարավոր կանխարգելիչ ուղիներն ու միջոցառումները, ոլորտում առկա միջազգային լավագույն փորձն ու ՄԱԿ-ի մանակական հիմնադրամի կողմից առաջարկվող լուծումները:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը` ներկայացնելով Հայաստանում այս ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու հետագա անելիքները:

Նախարարն առանձին հանդիպում է ունեցել նաև Բուլղարիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես` աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում համագործակցության մասին 2012թ. ստորագրված միջգերատեսչական միջազգային համաձայնագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև միգրացիայի կանոնակարգման և քաղաքացիների սոցիալական պաշտպանության վերաբերյալ երկու նոր երկկողմ պայմանագրերի ստորագրման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Բուլղարիայի նախարարի հրավերով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է Բուլղարիայի “Մարդկային ռեսուրսների և տարածաշրջանային նախաձեռնությունների կենտրոն”: Կենտրոնում հայ մասնագետների վերապատրաստման համար Բուլղարիայի կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն:

SHARE
Previous article
Next article