0
87

Տեղի ունեցավ տարեկան երկրորդ կենսաթոշակային համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ:

“Կառավարությունը կարևորում է այս քննարկումները և միջազգային փորձի ուսումնասիրումն ու փոխանակումը: Գաղտնիք չէ, որ կենսաթոշակային բարեփոխումները ամենաբարդերից են, որովհետև առնչվում են բոլոր ինստիտուտների հետ: Անհարժեշտ է, որպեսզի հանրությանը ծանոթ և մասնակից լինի բարեփոխումներին: Արդյունքներ ունենք, բայց բավարար չեն: Ցանկացած ռեֆորմ ենթակա է քաղաքացիների վարքագծային կանոնների փոփոխության: ՀՀ աշխատող ցանկացած քաղաքացի պետության հետ միասին պետք է կրի պատասխանատվություն իր բարեկեցիկ կենսաթոշակի տարիքի համար: 2014 թ. հունվարի 1-ից երիտասարդները պետք է կատարեն ընտրություն կենսաթոշակային հիմնադրամների միջ7ւ, սակայն դա պահանջում է որոշակի ունակություններ”,- նշեց Վարչապետը: Պարոն Սարգսյանը շեշտեց, որ երիտասարդները պետք է հասկանան, թե ի՞նչ տարբերություններ կան կենսաթոշակային հիմնադրամների միջ7, ինչպես է՞ կառավարվելու հաշիվը, ինչպիսի՞ ռիսկեր կան, արդյո՞ք կան փոխարժեքային ռիսկեր, արդյո՞ք իմաստ ունի փոխել կառավարչին, ինչպե՞ս է լուծվում ժառանգության խնդիրը: Նա հանգամանորեն ներկայացրեց այն պատճառները, որոնցով պայմանավորված` անցում է կատարվում պարտադիր կուտակային համակարգին:

ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանն իր ելույթում նշեց, որ համաժողովի ընթացքում նախատեսվում է բոլոր գործընկերների հաշվետվությունների ներկայացում: “Կենսաթոշակային բարեփոխումները մեր կառավարության գերակայություններից են: Առանց թիմային աշխատանքի  և բոլորիս ջանքերը  ներդնելու հնարավոր չէ հասնել նախանշված նպատակներին: Քննարկելու ենք բոլոր հարցերը, պարզելու` որտեղ և ինչ խնդիր ունենք”,-ասաց նախարարը:

Համաժողովում ելույթներ ունեցան նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Ք. Հիլիարդը, ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Ա. Աբրահամյանը, GAM Group ընկերության ներկայացուցիչ Ջո Մակլաֆլին (Մեծ Բրիտանիա), ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանը, “Կապիտալ ասետ մենեջմենթ” ընկերության տնօրեն Հ. Ոսկանյանը: