2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների և սոցիալական նպաստների՝ 3000 դրամից պակաս բարձրացված չափերն ավելացվում են

0
109

2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների և սոցիալական նպաստների՝ 3000 դրամից պակաս բարձրացված չափերը Կառավարության այսօրվա որոշմամբ ավելացվում են, մասնավորապես՝

•    նվազագույն կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության (բացառությամբ հաշմանդամ երեխա ճանաչված անձանց նշանակված), կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ 31,600 դրամ (30,500 դրամի փոխարեն),  

•   պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

1)  1-ին խմբի հաշմանդամության կենսաթոշակի դեպքում՝  46,000 դրամ (45,000 դրամի փոխարեն),

2)   2-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի դեպքում՝ 36,000 դրամ (35,000 դրամի փոխարեն),

3)  3-րդ խմբի հաշմանդամության, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում՝ 33,000 դրամ (32,000 դրամի փոխարեն),

•    պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը՝ 33,000 դրամ (32,000 դրամի փոխարեն): 

Այսպիսով՝ շուրջ 16,600 կենսաթոշակառուի, 5,200 զինկենսաթոշակառուի և 75,000 նպաստառուի (ընդհանուր՝ շուրջ 97,000 շահառու) համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակներն ու նպաստները:  

Տեղեկացնենք նաև, որ հոկտեմբեր ամսին վճարվող կենսաթոշակներն ու նպաստները կընդգրկեն նաև սեպտեմբերից բարձրացված կենսաթոշակների ու նպաստների չվճարված մասը։