Անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին միացել է նաև ԱԿԲԱ բանկը

0
127

Անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին, ՎՏԲ Հայաստան, Արդշին և Հայբիզնես բանկերից բացի, միացել է նաև ԱԿԲԱ բանկը։ Ըստ այդմ, կենսաթոշակը կամ նպաստն ԱԿԲԱ բանկի կողմից թողարկված քարտերով ստացող շահառուների կողմից սեպտեմբերի 1-ից հետո կատարված անկանխիկ գործարքների դեպքում կհաշվարկվի հետվճար։ 

Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Այն քաղաքացիներն, ովքեր սեպտեմբեր ամսին կկատարեն անկանխիկ գործարքներ, հետվճարը կստանան մինչև հոկտեմբերի 25-ը։