2016թ. ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստացել է 50597 դիմում, որից 36994-ը պաշտոնական գրություն, 11153-ը` դիմումներ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից, 2450-ը ներքին փաստաթղթաշրջանառության փաստաթղթեր:
Քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 11153 դիմում, որից 8182-ը՝ գրավոր, 2971-ը` բանավոր:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդների փոխհատուցման 863 (11%), պետական նպաստների 707 (9%), հումանիտար օգնության 674 (8%), աշխատանք տրամադրելու 431 (6%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 455 (6%), ինչպես նաև հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 369 (5%) վերաբերյալ դիմումները:
Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 831 (28%), պետական նպաստների 742 (25%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 307 (10%), ինչպես նաև դիմումի ընթացքի ճշգրտման 229 (8%) վերաբերյալ դիմումները:
Տարվա ընթացքում ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ուսումնասիրվել և առաքվել է 12778 ելքագրված փաստաթուղթ՝ 8721 պաշտոնական գրություն, 4200 քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումի պատասխան:
Ելքագրված 4200 դիմումների պատասխաներն, ըստ բնույթի, ունեն հետևյալ պատկերը. 2764 (65%)-ը պարզաբանվել է, 1102 (26%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 253-ը (6%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 140-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:
2016թ. ընթացքում կազմակերպվել է նախարարի 6 ընդունելություն, որին մասնակցել է 6 քաղաքացի, փոխնախարարների` 23 և աշխատակազմի ղեկավարի 2 ընդունելություն` համապատասխանաբար 35 և 2 քաղաքացիների մասնակցությամբ: Վերը նշված յուրաքանչյուր ընդունելությունից հետո կազմվել է 31 արձանագրություն` ապահովվելով նրանցում ներառված հանձնարարականների սահմանված կարգով գրանցումն ու ամրագրված ժամկետներում դրանց կատարումը:
2016թ. ընթացքում նախարարության կողմից մշակվել և ՀՀ Կառավարություն է ներկայացվել 79 իրավական ակտի նախագիծ:
Տարվա ընթացքում նախարարություն է այցելել 4767 քաղաքացի:
09.01.2016թ. – 31.12.2016թ. ընթացքում կատարված աշխատանքներ | 12.01.2015թ. – 31.12.2015թ. ընթացքում կատարված աշխատանքներ | համեմատություն |
ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը – 4767 | ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը – 3491 | աճել է 1276- ով
|
քաղաքացիների դիմումներ – 8182 | քաղաքացիների դիմումներ –6836 | աճել է 1346- ով |
պաշտոնական գրություններ – 36994 | պաշտոնական գրություններ – 30347 | աճել է 6647- ով |
ելքագրվել է փաստաթուղթ –12778 | ելքագրվել է փաստաթուղթ – 8667 | աճել է 4111- ով |