“Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 3-ի N 333-Ն որոշմամբ հաստատված “ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողներիհավատարմագրման օրինակելի կարգի” համաձայն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինն իրականացնում է ՀՀաշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողներիհավատարմագրում:
Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է 2014թ. հունվարի 8-ից 31-ը ՀՀ աշխատանքի և սոցիալականհարցերի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի անունով` նամակով կամ էլեկտրոնային փոստով /hasmik.khachatryan@mss.am/ ներկայացնել դիմում, որտեղ պետք էնշված լինեն`
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողըֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) ևբնակության վայրը (հասցեն),
2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի` ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթեհայրանունը նշված է անձնագրում),
3) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):
4) լրագրողի (լրագրողների) մեկ էլեկտրոնային լուսանկար:
Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեությունիրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով:
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրողև երկու լուսանկարիչ կամ տեսաձայնագրման երկու օպերատոր:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողիներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ՀայաստանիՀանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերինախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողիներկայացուցիչ լրագրողի` աշխատակազմում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությանհավատարմագրում չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգովգործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչությունը, որի միջոցովառաջադրվել է լրագրողի հավատարմագրումը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին