0
72

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի գլխավորած պատվիրակությունն հուլիսի 19-ին մեկնեց Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, որտեղ տեղի կունենա երկու հանրապետություների աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրումը:

Հուշագիրը կնպաստի բազմակողմանի համագործակցության զարգացման ընդլայնմանը, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առ այսօր ձեռք բերված փոխշահավետ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Այցի ընթացքում տեղի կունենան նաև պաշտոնական այլ հանդիպումներ:

SHARE
Previous article
Next article