ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել իրականացվող բարեփոխումներին և փորձի փոխանակմանը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: