ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարար Արտեմ Ասատրյանի մամլո ասուլիսը, որը նվիրված էր 2013 թվականի ընթացքում կատարված աշխատանքներին և 2014թ. գերակա ուղղություններին:
2013թ. կարևորագույն ձեռքբերումներից պարոն Ասատրյանն առանձնացրեց աշխատավարձերիմիասնական համակարգի ներդրումը: Նախարարըհիշեցրեց, որ դեռ 2002 թվականից ձևավորվեցին պետական կառավարման համակարգում վարձատրության տարիֆավորական համակարգեր, պաշտոնների դասակարգմամբ և պաշտոնային դրույքաչափերի սահմանմամբ, ապազարգացումները գնացին իրավիճակայինլուծումներով: 2008-ին նախաձեռնվեց վարձատրության միասնական համակարգի ներդրումը, 2013-ինհաջողվեց դա իրականություն դարձնել՝ ընդունվեց <<Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2014թ. հուլիսի 1-ից::
“Գործելու է մեկ միասնական հիմքով համակարգ, բազային աշխատավարձը (նվազագույն պաշտոնային դրույքաչափը) շաղկապված է լինելու մեր երկրում նվազագույն աշխատավարձի հետ: Դա նշանակում է ավելիքան 200 հազար աշխատողների համար միջինը 40 տոկոս աշխատավարձի աճ, իսկ հիմնական օղակներում՝առաջատար, գլխավոր մասնագետ և այլք, աճը լինելու է 80 և ավելի տոկոս”,- ասաց նախարարը:
Խոսելով զբաղվածության ոլորտում կատարած աշխատանքների մասին՝ նախարարը կարևորեց պետական կարգավորման նոր մոդելի ներդրման ուղղությամբ իրականացված քայլերը, մասնավորապես՝ Զբաղվածության 2013-18թթ. Ռազմավարության և <Զբաղվածության մասին> ՀՀ օրենքի ընդունումը (2013թ.): Նախարարը նշեց. << եթե այս փոփոխությունները չկատարվեին, գործազրկության նպաստը չփոխարինվեր ակտիվ նոր ծրագրերով, զբաղվածության ոլորտին հատկացվող միջոցները գնալով նվազելուէին, իսկ այս կերպ ավելի մեծ գումարներ են ուղղվելու և ավելի նպատակային ծախսվելու՝ ապահովելով աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածություն>>:
Ինչ վերաբերում է գործազրկության մակարդակին՝ տարեվերջին այն կազմել է 16.2%՝ 2012թ. նույն ժամանակհատվածի 17.3%-ի փոխարեն:
Պարոն Ասատրյանն անդրադարձավ կենսաթոշակային գործող համակարգի կատարելագործմանն ուղղվածաշխատանքներին: Կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգի փոփոխության և լրացուցիչ հատկացված 29 մլրդ դրամ միջոցների արդյունքում 2014թ. հունվարի 1-ից շուրջ 5 անգամ կկրճատվի ծայրահեղ աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը (2013թ՝ 68 հազար, 2014թ՝ 12 800), շուրջ 40 տոկոսով՝ աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը (230.000-ից՝ 138.300), և շուրջ 12 տոկոսով՝ աղքատության վերին շեմից ցածր ստացողների թիվը (333.000-ից՝ 292.400 անձ):
Նախարարը խոսեց նաև նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ բանկում ավանդ ներդրած քաղաքացիների փոխհատուցման ծրագրի մասին, նշելով, որ հաշվառված 62 հազար անձանց 2006-13թթ. ընթացքում վճարվել է շուրջ 10.1մլրդ. դրամ: 2013թ. դեկտեմբերին 412 անձ (մինչև 1924թվականի դեկտեմբերի 31-ը ծնված 117 անձ և 295 ազատամարտիկ) ստացել են փոխհատուցում՝ 77 մլն. դրամի չափով: 2014-ին շարունակվելու է նոր ծրագիրը, որով նախատեսվում է վճարումներ իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված <0>-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների՝ մինչև 1929թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված ընտանիքի անդամներին և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց:
Հաջորդ ուղղությունը հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելուն ուղղված աշխատանքներն են: ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել “Անձի բազմակողմանի գնահատման” Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման” հայեցակարգը: Պարոն Ասատրյանը շեշտեց, որ նոր մոդելի կիրարկումը կբարձրացնի հաշմանդամության սահմանման գործընթացի օբյեկտիվությունը, հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների արդյունավետությունը:
Նախատեսվում է ստեղծել տարեցներին տրամադրվող սոցիալական ծառայությունների նոր համակարգ, որի հիմքում պետության կողմից երաշխավորված ծառայությունների փաթեթի, ինչպես նաև՝ տարեցների կողմից, ըստ իրենց ցանկության, վճարովի և համավճարով նոր ծառայությունների տրամադրումն է: Ինչ վերաբերում է անօթևանների խնդրին՝ ժամանակավոր կացարանում շուրջօրյա խնամքի ծառայություններ են տրամադրվում շուրջ 100 անօթևան մարդու:
Խոսելով մանկատան նախկին սաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային ապահովման խնդիրների մասին՝ նախարարը նշեց, որ մշակվել է սոցիալական բնակարաններով ապահովման նոր մոդել, ինչը հնարավորություն կտա կացարանով ապահովել վերը նշված սոցիալական խմբերի երեխաներին: Անդրադառնալով սոցիալական բնակարանների բաշխման գործընթացին, նախարարը հիշեցրեց, որ արդեն անցած տարի մանկատան մի խումբ նախկին սաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և սատարող ընտանիքներ սոցիալական բնակարաններ են ստացել Մարալիկում: “Սոցիալական բնակարանային ֆոնդն աստիճանաբար համալրվում է, և մոտ ապագայում մենք կլուծենք այն խնդիրները, որոնք կուտակվել են անցած տարիների ընթացքում”,-նշեց պարոն Ասատրյանը:
Սոցիալական աջակցության ոլորտի 2013թ.աշխատանքներից նախարարն առանձնացրեց հանրապետության տարբեր տարածքներում 19 համալիր կենտրոնների շահագործումը:
Ոլորտի ձեռքբերումների շարքում, ըստ նախարարի, առանձնահատուկ տեղ ունեն տեղեկատվական համակարգերը արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Ներկայացնելով սոցիալական համալիր ծառայությունների կենտրոնների ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ պարոն Ասատրյանը կարևորեց այն հանգամանքը, որ տարածքային կենտրոններում գործող դիմումների ընդունման միասնական համակարգը հնարավորություն է տալիս ներկայացնելով անձնագիր կամ հանրային ծառայության համարանիշ, սոցիալական բանկի մյուս տվյալները՝ հասցե, կենսաթոշակի իրավունք, կենսաթոշակի չափ, հաշմանդամության խումբ, առանց ծնողական խնամքի մնացած լինելու հանգամանք և այլն, ստանալ ինքնաշխատ եղանակով, դիմելու պահին: Առաջիկա 2-3 տարիներին կամբողջականացվի սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգը, այն կիրառելի դարձնելով նաև առողջապահական, կրթական իրավունքների իրացման շրջանակներում:
Պարոն Ասատրյանը ներկայացրեց նաև 2014թ. նախարարության գործունեության գերակա ուղղությունները: Դրանք են՝ զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման ապահովումը, անձի բազմակողմանի գնահատման` ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) սկզբունքների վրահիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հենքի ստեղծումը և համալիր սոցիալականծառայություններ տրամադրող ևս 10 տարածքային կենտրոնների գործարկումը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախարարը խոսեց նաև կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, նշելով, որ այն մշակվել, շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկվել է ավելի քան 10 տարի: Այն կարծիքը, թե հրատապ ռեֆորմ է իրականացվում, ըստ պարոն Ասատրյանի, հիմնավորված չէ: Ինչ վերաբերում է համակարգի մասին հանրության իրազեկվածության ցածր մակարդակին, պարոն նախարարը նշեց. “Սա ամենաշատ իրազեկված բարեփոխումն է, աշխատանքների ծավալներն ու իրազեկման գործընթացն անգամ նախադեպը չեն ունեցել, ուղղակի քանի դեռ այն առարկայական չի առնչվում կոկնրետ քաղաքացուն, նրան շատ դժվար է բերել մի դաշտ, որպեսզի ինքը ավելի ակտիվ լինի ու փորձի ճշտել, ավելի շատ տեղեկատվություն ստանալ”: Նախարարը տեղեկացրեց, որ 2014-ին իրազեկման և ֆինանսական կրթության աշխատանքները կշարունակվեն:
Անդրադառնալով քաղաքական ոչ իշխանական ուժերի՝ կուտակային կենսաթոշակային համակարգի հարցով ՍԴ դիմելուն, նախարարը հայտնեց, որ ցանկացած նոր ներդրված համակարգ իր խնդիրներն ունի, ինչը բնական է, սակայն այդ խնդիրները լուծում ունեն: “Օրենքները, որոնք ընդունվել են, պետք է կատարվեն: Քաղաքական ուժերն իրավունք ունեն դիմել Սահամանադրական դատարան, որն էլ իր լիազորությունների շրջանակներում որոշում կկայացնի, և, բնականաբար, բոլորս պարտավոր կլինենք կատարել այդ որոշումները”,- ասաց պարոն Ասատրյանը: