Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիությունների (ԱՄԷ) Հաղորդակցության և միջազգային հարաբերությունների գծով փոխքարտուղարի օգնական Շայմա Ալավադհիի, «Դուբայ» ապահովագրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աբդուլ Լաթիֆ Աբու Քուրահի և կազմակերպության մյուս ներկայացուցիչների հետ։
Նախարարն ԱՄԷ գործընկերների հետ «Դուբայ» ապահովագրական ընկերության օրինակով քննարկել է գործազրկության ապահովագրության համակարգի ստեղծմանն ու կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։
Առցանց հանդիպման շրջանակում արաբական կողմը ներկայացրել է Արաբական Միացյալ Էմիություններում գործազրկության ապահովագրության համակարգի ստեղծման պատմությունը, ֆինանսական կառավարման ձևաչափերը, իրավական կարգավորումները, իրազեկման արշավների կազմակերպման առանձնահատկությունները՝ ներկայացնելով լավագույն փորձը։
Նախարար Մկրտչյանը նշել է, որ ԱՄԷ կատարած այցի շրջանակում Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման Ալ Ավարի հետ հանդիպման ընթացքում ևս ընդգծվել է ինստիտուտի ներդրման հնարավորությունը, և քանի որ ԱՄԷ հետ ոլորտային նպատակները նույն են, ուստի արաբական փորձի ուսումնասիրումն ու փորձի փոխանակումը կարող է իրապես օգտակար լինել։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են համակարգի՝ Հայաստանում տեղայնացման վերաբերյալ մի շարք հարցեր։