Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել երկօրյա աշխատաժողով՝ երեխաների հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթների արդյունքում 2023 թվականին հաղթող ճանաչված կազմակերպությունների մասնակցությամբ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՍՀՆ շուրջօրյա խնամք և դաստիարակություն իրականացնող հաստատությունների ու Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ոլորտային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ ևս։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 3500 երեխաների տրամադրվող ծառայությունների մատուցման ընթացակարգը․ մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալ երեխաների իրավունքների իրացմանն առչվող օրենսդրական կարգավորումներին։