ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն այցելեց “Փյունիկ” հասարակական կազմակերպություն` ծանոթանալու կազմակերպության գործունեությանը, տեղում քննարկելու հաշմանդամություն և հատուկ կարիքներ ունեցող անձանց համար սայլակների արտադրություն հիմնելու` Փյունիկի առաջարկության իրացման հնարավորությունը:
Նախարարը շրջեց շենքում, զրուցեց երեխաների և ծնողների հետ, ծանոթացավ հասարակական կազմակերպության ծրագրերին, պատասխանեց լրագրողների հարցերին: Սայլակների արտադրություն հիմնելու խնդրին մանրամասնորեն ծանոթանալուց հետո պարոն Ասատրյանն առաջարկեց 10-օրյա ժամկետում նախարարություն ներկայացնել ծրագիր, որը քննարկելուց հետո կկայացվի որոշում` ծրագրի աջակցելու նպատակահարմարության վերաբերյալ: