0
78

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը, նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցներ, տարածքային հանձնաժողովների նախագահներ:

ԲՍՓ գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյանը հանգամանորեն ներկայացրեց գործակալության 2013թ. առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները, մասնավորապես` 36 գործ վերափորձաքննվել է, 30-ը` վերցվել հսկողական փորձաքննության: Աճել է առաջին անգամ փորձաքննվողների թիվը, որում զգալի կշիռ ունեն կենսաթոշակային տարիքի դիմողները: Ավելացել են բուժհաստատությունների ներկայացուցիչների մասնակցության դեպքերը և այլն:

Նախարարի առաջարկով իրենց խնդիրները ներկայացրեցին հանձնաժողովների նախագահները: Չնչին բացառություններով` համարյա բոլոր հանձնաժողովների խնդիրները նման են. բուժվիճակագիրները բավարար չեն տիրապետում համակարգչին, առանձին տեղակայված հանձնաժողովների մի մասի շենքային պայմաններն անմխիթար են, արդեն շահագործման հանձնված, գործող ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոններում ԲՍՓ-ներին հատկացված սենյակները փոքր են ,սպասարկման տարածքների մեծացման պարագայում չեն բավարարում տրանսպորտային, գործուղումների ծախսերը, մասնակի է լուծված արխիվների հարցը, համակարգիչները հին են, քիչ և այլն:

Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները` պարոն Ասատրյանը նշեց,- “Վերջին շրջանում իրավական դաշտի հստակեցման ուղղությամբ զգալի աշխատանք է տարվել, ընդունվել են հրամաններ,  խստացվել են հանձնաժողովներին ներկայացվող պահանջները: Այսօրվա հաշվետվությունը հիմնականում քանակական ցուցանիշների վերաբերյալ էր, սրան կհաջորդի շարունակական ուսումնասիրություն` որակական ցուցանիշների վերաբերյալ: Այն խնդիրները, որոնք այսօր հնչեցվեցին, արդեն իսկ լուծվում են կամ նախատեսվում է դրանց շուտափույթ լուծումը: Ձեզանից պահանջվում է աշխատել մարդկանց հետ, հստակ որոշումներ կայացնել, բացատրել դրանց բովանդակությունը, որովհետև հաճախ մարդիկ դժգոհում են ոչ այնքան ձեր որոշումներից, որքան վերաբերմունքից”:

SHARE
Previous article
Next article