0
84

Նոր համագործակցություն շրջանակներում “ԱՐԱՅ” կենցաղային տեխնիկայի խանութների ցանցը պարբերաբար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններին կտրամադրի կենցաղային տեխնիկա:

Առաջին այցը Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն էր: Հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած հրդեհի հետևանքները` ընկերությունն երեխաների պաշտպանության օրվան նվիրված ակցիայից գոյացած հասույթով մանկատանը նվիրեց մի շարք էլեկտրական սարքավորումներ /սառնարան, լվացքի մեքենա, արդուկ, փոշեկուլ, հեռուստացույց, բլենդեր, տեսաձայնագրիչ/:

“Ընկերությունն իր 26-ամյա գործունեության ընթացքում  իրականացրել է բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որոնցից մեկն էլ սա էր: Նախապես տեղեկանալով հրդեհի հետևանքներից առաջացած խնդիրներին` որոշեցինք աջակցել և մեր օգնությունը տրամադրել”,-իր խոսքում նշեց “Արայ” ընկերության գլխավոր տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը:

Շնորհակալություն հայտնելով բարերարներին` նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանը նշեց, որ օգնությունը սպասված էր և տեղին:

Համագործակցությունը կլինի շարունակական:

SHARE
Previous article
Next article